«Քրիստոս հարյավ ի մեռելոց», «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Մարտի 27-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Այն եկեղեցական 5 տաղավար տոներից մեկն է, որի խորհուրդը զատումն է, հեռացումը մեղքերից եւ վերադարձ առ Աստված:
ArmLur.am-ը զրուցեց քաղաքացիների հետ՝ պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում տոնին, արդյոք բավականացնում են եկամուտները տոնը նշելու համար: Ոմանք անհամբեր սպասում են Զատկին, ոմանց համար էլ այն պարզապես տոն է:
Այսպիսով, թեպետ Սուրբ Զատիկը նշելու համար մեծ գումարներ հարկավոր չեն, սակայն խնդիրն այն է, որ լինում են դեպքեր, երբ նույնիսկ նվազագույնի համար մարդիկ գումար չեն ունենում, սակայն նշում են տոնը, քանի որ այն յուրովի և սիրելի է իր տեսակի մեջ, և տոնին մեծ պատասխանատվությամբ են մոտենում:
Սյուզի Մուրադյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան