Հրազդան գետն ու Երևանյան լիճը միավորող աղբը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Civil Voice ՀԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` Հրազդան գետի և Երևանյան լճի հատվող տարածքում մեծ քանակությամբ կուտակված աղբից և գարշահոտությունից  «լիացած» Երևանի մի խումբ բնակիչներ դիմել են Civil Voice հասարակական կազմակերպությանը: Ընդառաջելով քաղաքացիների դիմումին Civil Voice ՀԿ ներկայացուցիչները այցելեցին նշված տարածք և ավելի բարեկարգ Երևանի փոխարեն ականատես եղան, թե ինչպես է աղբը միավորում Երևանյան լիճն ու Հրազդան գետը: Civil Voice հասարակական կազմակերպությունը հորդորում է պատկան մարմիններին օր առաջ ձեռնամուխ լինել խնդրի լուծմանը:

Մանրամասները կից տեսանյութում.

 




Լրահոս