«Եթե ես իմ աշխատանքով չբավարարեմ երկրի նախագահին կամ կառավարությանը, բնական է, ինձ պետք է հանեն»:
Եթե մեր երկրում շարունակեն լինել նախագահին ու կառավարությանը բավարարել ցանկացող չինովնիկներ ու մարզպետեր, երկիրը երբեք դուրս չի գա այս ողորմելի վիճակից, հատկապես ժողովրդավարության հոտ այս երկրից չի էլ գա: Ախր ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, երբ երկրում կան աշոտղահրամանյան տեսակի չինովնիկներ, որոնք աշխատում են ոչ թե ժողովրդին, այլ նախագահին ու կառավարությանը բավարարելու համար: Իսկ ժողովրդին ո՞վ է բավարարելու: Որեւէ պաշտոնյայի հետաքրքրո՞ւմ է՝ ժողովուրդն իր աշխատանքից գոհ է, թե ոչ, ժողովուրդն ուզում է, որ ինքն աշխատի, թե ոչ: