Հարց քաղաքացիներից ` ի՞նչ ժամկետում է կատարվում ամուսնության պետական գրանցումն օտարերկրացու մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետում է կատարվում ամուսնության պետական գրանցումը օտարերկրացու մասնակցությամբ:

Դիանա Միքայելյան (33 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությունը տրվում է մինչեւ 10-օրյա ժամկետում, որից հետո ամուuնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով: Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից՝ պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը: Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ ՀՀ-ում 2014թ. ամուսնությունների թիվը կազմել է 8 հազար 912: Սակայն ամուսնություններին զուգահեռ ավելացել է նաեւ ամուսնալուծությունների թիվը, որը կազմել է 4 հազար 946: Ի դեպ, ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են Վայոց ձորի մարզում, փոխարենը, ինչպես մյուս մարզերում, այստեղ եւս ավելացել է ամուսնալուծությունների թիվը:




Լրահոս