Հուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո֊տում կազմել է 8 բալ: Հիպոկեն֊տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 34.520 և արևելյան երկայնու֊թյան 104.230:
Ժամը 09.45-ի դրությամբ` զոհերի թիվն աճել է 47-ի, իսկ վիրավորներինը` 296-ի: Ավերածությունները հիմնականում ընդգրկել են Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսյու տարածաշրջանը: Նշված տարածաշրջանի բազմաթիվ գյուղեր զրկվել են կապից և հոսանքազրկվել: