Մաշտոցի պողոտայում ցուցարարներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել. կան բերման ենթարկվածներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Մաշտոցի պողոտայում ընթանում է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, ով գտնվում է կալանավայրում: Ակցիայի մասնակիցները փակել էին ճանապարհը, որից հետո ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց. ակցիայի մասնակիցներից մի քանիսն էլ բերման ենթարկվեցին:

Քաշքշուկի ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկը` Ռուզաննա Եղնուկյանը նաև գլխի շրջանում վնասվածք է ստացել : Այժմ Մաշտոցի պողոտայում իրավիճակը դեռևս շարունակում է լարված մնալ:

12900136_988217724605360_608759140_n

12903487_988219584605174_461800550_o

 




Լրահոս