Փարիզի ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը խնդրում է «որքան հնարավոր է շուտ» իրեն արտահանձնել Ֆրանսիային, փոխանցում է Lifenews-ը:
Այս մասին հայտարարել է նրա փաստաբանը: Փաստաբանի խոսքով՝ ձերբակալված ծայրահեղականը դադարեցրել է հետաքննության հետ շփումները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ արտահանձնումը կարող է տևել մինչև 45 օր:
Հիշեցնենք, որ Սալահ Աբդեսլամը ձերբակալվել էր Մոլենբեք համայնքում Բրյուսելի ոստիկանության հատուկ օպերացիայի ժամանակ:
Փարիզյան ահաբեկչություններից հետո նա Եվրոպայում ամենահետախուզվող մարդն էր: Հենց նրա անունով է վարձակալվել մեքենան, որով տեղափոխվել են ահաբեկիչները: Նա անձամբ կրակ է բացել սրճարանի հաճախորդների ուղղությամբ, որի մոտ ինքն իրեն պայթեցրել է նրա եղբայրը՝ Իբրահիմը: