Փարիզյան ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչը խոստովանել էր Բրյուսելում նոր հարձակումների նախապատրաստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների հետևում կանգնած է փարիզյան ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը, ով օրեր առաջ ձերբակալվել էր Բելգիայի ոստիկանության կողմից: Մի շարք ԶԼՄ-ներ առաջ են քաշում այս վարկածը, սակայն Բելգիայի հատուկ ծառայությունները դեռևս չեն մեկնաբանել այդ իրադարձությունների միջև կապը:

Հատկանշական է, որ ձերբակալության պահին Սալահ Աբդեսլամը դիմադրություն չի ցուցաբերել և նույնիսկ խոստովանել է, որ նոր հարձակումներ էր նախապատրաստում Բրյուսելում:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել: Երկիրը փակել է սահմաններն ու ուժգնացրել անվտանգության միջոցառումները: Վերջին տվյալների համաձայն՝ 21 մարդ է զոհվել, ավելի քան 50 մարդ վիրավոր է:




Լրահոս