Ռոյ Հոջսոնը` «Եվրո-2016»-ի մասնակից թիմերի ամենաբարձր վարձատրվող մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Finance Foоtball-ը  հրապարակել է տվյալներ Եվրոպայի առաջիկա առաջնության մասնակից ազգային հավաքականների գլխավոր մարզիչների աշխատավարձերի վերաբերյալ:

Ազգային թիմերի գլխավոր մարզիչների շրջանում ամենաբարձր վարձատրվողն Անգլիայի հավաքականի մարզիչ Ռոյ Հոջսոնն է: 68-ամյա մասնագետի ամսական աշխատավարձը կազմում է 416 հազար եվրո:

Երկրորդ տեղում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է, ով ամսական վաստակում է 383 հազար եվրո, երրորդը` Թուրքիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմն է` ամսական 291 հազար եվրո աշխատավարձով:




Լրահոս