Սերխիո Ռամոսը լքել է Իսպանիայի հավաքականի ճամբարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը լքել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի ճամբարը:

Պատճառը եղել է ֆուտբոլիստի մեջքի վնասվածքը, որը նա ստացել է Իտալիայի հավաքականի դեմ մարտի 24-ին կայացած ընկերական խաղում : Այդ ժամանակ նա փոխարինվել ընդմիջմանը:

Ռամոսն իսպանացիներին չի օգնի Ռումինիայի դեմ ընկերական խաղում: Հիշեցնենք, որ Իսպանիայի և Իտալիայի հավաքականները մեկական գոլ էին խփել իտալական Ուդինե քաղաքում անցկացված խաղում:




Լրահոս