Հրազդանի “Միկա ցեմենտ” գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն անցել է խնայողական ռեժիմի, ինչի պատճառով վտանգվում է ոչ միայն աշխատակիցների, այլև հարակից համայնքների բնակիչների առողջությունը։ “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ գործարանում տեղակայված էլեկտրական և թելքավոր ֆիլտրերը, որոնք շատ հոսանք են ծախսում, ողջ աշխատանքային օրվա ընթացքում տնօրենն անջատած է պահում։
“Ցեմենտն արտադրվում է առանց ֆիլտրվելու։ Շրջակայքում ցեմենտի փոշին մետրով նստած է, ընդհանրապես չենք կարողանում աշխատել։ Նույնիսկ այս հարցով տնօրենին ենք բողոքել, ինքն էլ ի պատասխան ասաց, թե ում ձեռք չի տալիս, հաջողություն։ Բա ո՞ւր են, բնապահպանները թող գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում այստեղ”,-զայրացած ներկայացրեց գործարանի աշխատակիցը խնդրելով չհրապարակել իր անունը։ Իսկ երբ “Ժողովուրդ”-ը գործարանի տնօրենին փոխանցեց իր աշխատակիցների դժգոհությունները, նա զայրացած վրա տվեց. “Ձեր ունեցած ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։ Գործարանի ֆիլտրերը գտնվում են աշխատունակ վիճակումե”-գրում է թերթը։
Շարունակությունը՝ “Ժողովուրդ”-իայսօրվա համարում