Բրյուսելում նոր պայթյուն է որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելի Սքարբեք համայնքում հզոր պայթյուն է որոտացել: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հակաահաբեկչական օպերացիա է անցկացվում:

Ուժայինները ներկա պահին շրջափակում են փողոցները, մարդկանց տարհանում են հասարակական տրանսպորտից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիան որոշել է ռմբակոծել իսլամիստների դիրքերը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին առավոտյան Բրյուսելում սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչությունները 31 մարդու կյանք են խլել, ավելի քան 300 մարդ վիրավոր է, որոնցից շատերը ծանր վիճակում են գտնվում:




Լրահոս