Ավանդույթի համաձայն, այսօր ևս, Սուրբ Զատկի տոնի նախաշեմին, վաղ առավոտից «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շրջագայելով ամբողջ քաղաքով, Գյումրու փողոցներին մաքրություն պարգևող, ինչպես նաև քաղաքին, կարծես թե, կենդանություն հաղորդող՝ սանմաքրման շուրջ 100 աշխատակիցների բաժանեցին գործընկերների կողմից տրամադրած սննդամթերքի կապոցները:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այն գործընկերենրին, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ իրականացնել ևս մեկ բարեգործական ձեռնարկ:
Ներկայացնում ենք լուսանկարանային ռեպորտաժ բարեգործական ձեռնարկի մասին: