ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 16-ին՝ ցերեկը, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի բաժնի պետ Գարեգին Միքայելյանը ծեծկռտուքի մասնակից է դարձել: Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի 6-րդ շենքի մոտ տեղի բնակիչների հետ: Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե որն է եղել նրանց վեճի առարկան, սակայն տեղեկացանք որ վիճաբանողները եղել են Միքայելյանի հարեւանները, եւ միջադեպին մասնակցել են նաեւ տեղի դպրոցի դռնապանը ու մի խումբ այլ մարդիկ: Արդյունքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետեւանքով ծեծի են ենթարկվել «Հայինկասացիա»-ի Երեւանի բաժնի պետի կինն ու որդին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ այժմ հետաքննություն է կատարվում:




Լրահոս