2015թ.-ի ցանքն ու բերքը. պաշտոնական տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածքների մակերեսը կազմել է 201 հազար 254 հեկտար, որից ստացվել է 637 հազար 920 տոննա բերք:

Կարտոֆիլի ցանքատարածքները կազմել են ընդհանուր 33 հազար 306 հեկտար, որից ստացվել է 764 հազար 479,3 տոննա բերք: Իսկ, ահա, բանջարանոցային մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածքները անցած տարի կազմել են 29 հազար 78 հեկտար, որից ստացվել է 1 մլն 31 հազար 489 տոննա բերք:




Լրահոս