Ամուսնությունների թվի ավելացման հետ մեկտեղ ավելացել է նաեւ ամուսնալուծությունների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին ամուսնությունների թիվը կազմել է 18 հազար 912: Սակայն ամուսնությունների թվի ավելացման հետ մեկտեղ ավելացել է նաեւ ամուսնալուծությունների թիվը, որն անցած տարի կազմել է 4 հազար 496:

Ի դեպ, նախանցած տարի գրանցվել է 3 հազար 756 ամուսնալուծության ակտ: Մայրաքաղաք Երեւանում ամուսնությունների թիվը կազմել է 6 հազար 886, իսկ ամուսնալուծությունների գրանցված ակտերը՝ 1683: Տեղեկացնենք, որ Շիրակի մարզում 2014 թվականին 2013-ի համեմատ 138-ով ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Ամուսնությունների գրանցված ակտերի ամենաքիչ ցուցանիշը եղել է Վայոց ձորում՝ 325, որը 2013-ի համեմատ նվազել է 33-ով: Այստեղ, ինչպես մյուս մարզերում, ավելացել են ամուսնալուծությունների թիվը՝ կազմելով 76:




Լրահոս