
Հոլանդիայի հավաքականն Ամստերդամում կայացած ընկերական խաղում 2:3 հաշվով պարտվել է ֆրանսիացիներին:
Սա հավաքականի համար չորրորդ անընդմեջ տնային պարտությունն էր: Նման բան Հոլանդիայի հավաքականի հետ նախորդ անգամ տեղի էր ունեցել 1933 թվականին, տեղեկացնում է «Opta»-ն: