
Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն խոստովանել է, որ տխրել է, երբ «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան: Իր էմոցիաների մասին նա պատմել է իսպանական ակումբի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով ներկայումս հանդես է գալիս «Պորտու»-ում:
«Իհարկե, ես տխրել եմ Իկեր: Ցանկանում էի, որ դուք ամեն գնով պարտվեք: Երբ Սերխիոն գոլ խփեց, ես Լոն-Անջելեսում կոտրեցի հեռուստացույցը», – ասել է Պիկեն: