Հրապարակվել են Անդրե Ուորդ-Սալիվան Բարերա մենամարտում մասնակիցների հոնորարները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆոռնիայի ատլետիկ հանձնաժողովը հրապարակել է մարտի 26-ի երեկոյան կայանալիք մենամարտի մասնակիցների հոնորարները:

Երեկոյի գլխավոր մենամարտում, որը կկայանա կիսածանր քաշային կարգի շրջանակներում (175 ֆունտ, 79,4 կգ), երկրորդ միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն 32-ամյա ամերիկացի Անդրե Ուորդը կհանդիպի IBF տիտղոսի պարտադիր հավակնորդ 34-ամյա կուբացի Սալիվան Բարերայի հետ:

Անդրե Ուորդի հոնորարը կկազմի 1,85 միլիոն դոլար, իսկ Բարերայի հոնորարը՝ 450 հազար դոլար:

Sportingbet բուքմեքերական ընկերությունը առավելություն է տալիս Ուորդին:




Լրահոս