Դուք այսօր արժանիորեն շարունակում եք թատերական մեր լավագույն ավանդույթները. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թատերարվեստի հարգելի գործիչներ,

մշակութասեր մեր հասարակությունն իր ուրույն վերաբերմունքն ու գնահատանքն ունի հայ թատրոնի ու նրա մշակների նկատմամբ: Տարեցտարի մեզանում առավել արմատավորվող Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը, դիտարկվում է ոչ միայն որպես թատերարվեստի մասնագիտական տոն, այլ նաև որպես հանդիսատեսի կապն ու սերն ամրապնդող համընդհանուր ոգևորության մի հրաշալի իրողություն:

Հարգելի բարեկամներ,

Դուք՝ ձեր արվեստի ուժով, ոչ միայն գեղագիտական հաճույք եք պատճառում հանդիսատեսին, այլև թելադրում, կրթում ու դաստիարակում եք ճաշակ՝ ձեր ուրույն նպաստը բերելով ինչպես հոգևոր արժեքների պահպանման ու տարածման, այնպես էլ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում:

Դուք այսօր արժանիորեն շարունակում եք թատերական մեր լավագույն ավանդույթները, ստեղծում նոր արժեքներ՝ նոր լիցք ու թարմություն հաղորդելով մեր մշակութային կյանքին: Համոզվա՛ծ եմ, որ իրենց արժանի վաստակով մեզ ամենուր լիարժեք հպարտանալու իրավունքն ընձեռած հայ թատերարվեստի բազում ներկայացուցիչների անունների կողքին կավելանան նոր անուններ, ու մենք անպայման կունենանք հպարտանալու նոր առիթներ:

Քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում ձեզ, հարգելի արվեստագետներ. շարունակեք արարել հանուն մեր ժողովրդի, մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ»:




Լրահոս