Մահվան ելքով պատահար՝ Մեղրի-Կապան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 24-ին՝ ժամը 01։11-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի- Կապան ավտոճանապարհին՝ Շիշկերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրակարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին “Կամազ” մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ), ինչից վարորդ 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածին և հոսանքազրկել ավտոմեքենան: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:




Լրահոս