Դոնի Ռոստովի ավիաաղետից վայրկյաններ առաջ «Boeing-737»-ի օդաչուների միջև վիճաբանություն է ծագել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաաղետից վայրկյաններ առաջ FlyDubai ավիաընկերությանը պատկանող «Boeing-737» ինքնաթիռի օդաչուների միջև վիճաբանություն է ծագել, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Պարբերականը նշում է, որ «սև արկղերի» վերծանումից հետո ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը օդաչուների սխալն է եղել:

Օդաչուներից մեկը, հավանաբար, շատ է բարձրացրել ինքնաթիռի քիթը՝ այդպիսով սադրելով արագության կորուստն ու ինքնաթիռի կործանումը: Այդ իսկ պատճառով անձնակազմի անդամներից մեկը հանդիմանել է օդաչուին. «Ո՞ւր ես թռչում, կանգնի՛ր», սակայն օդաչուի սխալ գործողությունները սրել են իրավիճակը:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ FlyDubai-ի օդաչուները հոգնածության կամ փորձի պակասի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել:

Ավելի վաղ հայտնի էին դարձել օդաչուի վերջին խոսքերը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս