Պակիստանի Լահոր քաղաքում մանկական զբոսայգում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 73 մարդ է զոհվել, ավելի քան 300 մարդ վիրավորվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Dawn պարբերականին:
Պայթյունի պահին զբոսայգում բազմաթիվ ընտանիքներ են եղել երեխաների հետ: Զոհերի թվում կա 23 երեխա:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժման հետ կապ ունեցող «Ջամաթ ալ-Ահրար» ծայրահեղական խմբավորումը:
Ահաբեկիչները հայտարարել են, որ իրենց թիրախում քրիստոնյաներն են եղել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան