Պակիստանում հզոր պայթյուն է որոտացել. տասնյակ զոհեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի Լախոր քաղաքում` հանրային այգու մոտակայքում պայթյունի հետևանքով զոհվել 53 և վիրավորվել 100-ից ավելի մարդ:

Reuters-ի փոխանցմամբ` պայթյունը որոտացել է այգու մուտքի մոտ և մանկական հատվածից ոչ հեռու: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչը պատմել է, որ վիրավորվել են հիմնականում կանայք և երեխաներ: Ոստիկանությունում կարծում են, որ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:

Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել: Հաղորդվում է, որ հավանական թիրախ են եղել Զատիկը նշող քրիստոնյա ընտանիքներ:

Քաղաքի հիվանդանոցները բերվել են արտակարգ իրավիճակի ռեժիմի:




Լրահոս