Փաստաբանների պալատի պատվիրակությունն Արցախում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ «Իրազեկ բանակ» ծրագրի շրջանակներում երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մարտի 25-ին փաստաբաններին ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի հետ հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող հարցեր:Նախագահը նշել է համագործակցության օգտակարություննու պահանջվածությունը իրենց հանրապետության համար:

12901012_1202299396476753_6240369787452464860_o

 

Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է նոր շենք տեղափոխված Արցախի փաստաբանների պալատի գործընկերներին: Համատեղ շրջայցի ընթացքում գործընկերները քննարկել են իրականացվելիք համատեղ ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի փաստաբանների պալատի կողմից առաջիկայում տրամադրվելիք մասնագիտական աջակցության մանրամասներին: Հստակեցվել է նաև փոխադարձ հանձնառությունների շրջանակներում Արցախի փաստաբանների հետագա կատարելագործմանն ուղղված գործողությունների հաջորդականությունը: Փաստաբանների պալատի պատվիրակության հաջորդ հանգրվանը զորամասերից մեկն էր, որտեղ «Գիրք զինվորին» նախաձեռնության շրջանակներում հավաքագրված շուրջ 800 գիրքը նվիրվել է զինծառայողներին:

Պատվիրակության անդամները ծանոթացել են զինվորների առօրյային, զրուցել զինվորների հետ: Ինտերակտիվ դասախոսության շրջանակներում Պալատի ներկայացուցիչները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանությանը,արժանապատվությանը և իրավական երկրի օրինապահ քաղաքացի լինելու ն վերաբերող խնդիրներ, պատասխանել են զինվորների հարցերին: Պատվիրակությունը եղել է նաև առաջնագծում: Մարտի 26-ին պատվիրակության ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ Պալատի ներկայացուցիչները վարպետության դաս են անցկացրել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար: Դասին ներկա է եղել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: Ուսանողենրը հետաքրքրվել են փաստաբանի մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցերով:




Լրահոս