
Մարտի 29-ին կայանալիք Ֆրանսիա-Ռուսաստան ընկերական խաղի ժամանակ մարզադաշտը կհսկի ֆրանսիական ոստիկանությունը, իսկ մոտակայքում կլինեն դիպուկահարներ:
Անվտանգության նման միջոցները պայմանավորված են Ֆրանսիայի իշխանությունների` ահաբեկչության կրկնության վտանգով: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղի ժամանակ մի քանի պայթյուն էր որոտացել, իսկ 2016 թվականի մարտի 22-ին ահաբեկչություններ եղան Բելգիայում: