
Մյունխենի «Բավարիա»-ն պատրաստ է հրաժարվել թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններից: Նշվում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է բանակցություններ վարել մյունխենցիների հետ` ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:
«Բավարիա»-ն 20 մլն եվրո է պահանջում Գյոտցեի տրանսֆերի դիմաց: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբից Մյունխեն է տեղափոխվել 2013 թվականին: «Բավարիա»-ն 37 մլն եվրո էր վճարել նրա տրանսֆերի դիմաց: