
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
Ինչպես տեղեկացնում է կայքը, Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է դիտարկել առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։
ՌԴ վարչապետը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում կլինեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման գերական խնդիրներին առնչվող հարցեր: