
ԼՂՀ Ազգային ժողովում նախօրեին Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին քննարկվել են կազմակերպչական հարցեր և ուրվագծվել մասնագիտական հանձնաժողովի առաջիկա անելիքները:
Մտքերի փոխանակության արդյունքում հանձնաժողովը որոշել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ձևավորման ու մշակման նպատակով դիմել ԼՂՀ քաղաքացիներին, իրավաբանական անձանց, քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին՝ իրենց տեսակետներն ու հիմնավորումները մինչև ապրիլի 2-ը ներկայացնելու առաջարկով: