Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները դոպինգ ստուգում են անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղից առաջ նշել է, որ թիմի ֆուտբոլիստները դոպինգ ստուգման են ենթարկվել:

«Այսօր մարզումից հետո ստանդարտ գործողություն է տեղի ունեցել և ֆուտբոլիստները դոպինգ ստուգում են անցել: Թեստը ոչ բոլոր ֆուտբոլիստներն են անցնում, այլ միայն նրանք, ովքեր ընտրվել են վիճակահանությամբ», – նշել է Սլուցկին:

Հավելենք, որ Ֆրանսիայի հետ ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին:




Լրահոս