“Մինչ Սերժ Սարգսյանն իր հանգիստն է անցկացնում Եվրոպւսյում, արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Եվրամիության հետ Հայաստանի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ 1 տարի 2 ամիս տևած 7-փուլանոց բանակցություններն ավարտվեցին։ ԵՄ-ի կողմից պաշտոնապես հրապարակված այս տեղեկությունն ուշագրավ է այնքանով, որ հայկական կողմը մշտապես հայտարարել է, թե նախատեսում է բանակցություններն ավարտել տարեվերջին, սակայն, ամառը չավարտված, դրանք ավարտվեցին։ Դիվանագիտական աղբյուրներից “Ժողովուրդ”-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այս շտապողականությունը լուրջ հիմքեր է ունեցել։
Բանն այն է, որ ԵՄ ներկայացուցիչները կանխատեսել են, թե հնարավոր է՝ Ռուսաստանի Դաշնությունը, բազմաբնույթ ճնշումներ գործադրելով, Հայաստանին հետ պահի դեպի Եվրոպա գնալու ճանապարհից, դրա համար էլ շտապել են։ Բայց հատկանշականն այն է, որ ըստ նույն աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, ասոցացման համաձայնագրի տեքստն այդպես էլ չի հրապարակվի՝ տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար։
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում: