
«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջեյմս Միլները Հոլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում նշանակվել է Անգլիայի հավաքականի ավագ, հայտնում է The Guardian-ը` հղում անել գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին:
Հիշեցնենք, որ անգլիացիների հիմնական ավագ Ուեյն Ռունին վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը: Ավելի վաղ Միլներն ասել էր, որ դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, եթե մարզիչը նրան քիչ խաղաժամանակ տա: