
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի մարտի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի 3 հասցեի հարևանությամբ («Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից տարածք) տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: