
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի օգոստոսի 1-5-ը կազմակերպում է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովում քննարկվելու են Սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները և Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը:
Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի ձևով, որին կարող են մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ: Մանրամասն տեղեկատվություն` http://edu.am/index.php?id=-8023&topMenu=7&menu1=-1&menu2=7&arch=0