Լսումների շրջայցի (Listening tours) պաշտոնական մեկնարկից՝ սույն թվականի մարտի 12-ից հետո, Լուսավոր Հայաստան Կուսակցության աշխատանքային խմբերը քաղաքացիների հետ հանդիպել և զրուցել են յոթ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Սիսիանում, Չարենցավանում, Աշտարակում։ Այս այցերին զուգահեռ մշտապես հանդիպումներ են եղել նաև Երևանում։ Շրջայցերի ընթացքում կուսակցության անդամները զրուցել են շուրջ երկու հազար քաղաքացիների հետ՝ քննարկելով տեղական և համապետական հիմնախնդիրները, ինչպես նաև արձանագրել են քաղաքացիների քաղաքական ակնկալիքներն ու առաջարկները։ Քաղաքացիներին բաժանվել է ավելի քան երկու հազար տեղեկտավական թերթիկ։
Լսումների շրջայցը շարունակվում է։ Լուսավոր Հայաստան Կուսակցությունը յուրաքանչյուր 15 օրվա կտրվածքով կհրապարակի տեղեկատվություն Լսումների շրջայցի արդյունքների մասին։
Լսումների շրջայցի(Listening tours) հիմնական նպատակներն են՝
Լսել և արձանագրել քաղաքացիների հիմնական խնդիրները, բողոքները, ակնկալիքները և առաջարկությունները՝ հետագայում դրանք Լուսավոր Հայաստան կուսակցության ծրագրի մեջ ներառելու և իրականացնելու համար,
տարածել Լուսավոր Հայաստան կուսակցության գաղափարները Հայաստանի քաղաքներում և գյուղերում,
նպաստել մարզերում քաղաքական կյանքի ակտիվացմանը
Լսումների շրայցի անցկացման ձևաչափը՝
հանդիպումներ քաղաքացիների հետ փակ դահլիճներում՝ նախապես պայմանավորվածությամբ,
բացօթյա ինքնաբուխ հանդիպումներ քաղաքացիների և գյուղեցիների հետ՝ բնակավայրերի մարդաշատ վայրերում,
հանդիպումներ բակերում և այցելություններ բնակարաններ։
Հարգանքով`
Լուսավոր Հայաստան կուսակցություն