
EgyptAir ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի բոլոր ուղևորները ազատ են արձակվել: Կիպրական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են ուղևորները լքում ինքնաթիռը:
Ինքնաթիռում 81 մարդ է գտնվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ինքնաթիռն առևանգողի անունը:
Ուղևորների ազատ արձակման մասին հայտարարել է Եվրոխորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Բոլոր ուղևորներն ազատ են արձակվել Լառնակայի օդանավակայանում: Հուսով եմ, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի»,-ասել է Շուլցը: