
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում ավարտվել է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին, որին մասնակցում էին հայ ձյուդոյիստները:
Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (81 կգ): Երեքն էլ պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում:
Նախօրեին մրցագորգ դուրս եկած Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ) նույնպես մեդալներ չէին նվաճել:
ՀԱՕԿ լրատվության բաժին