Զբաղվածության պետական ծրագրերի իրազեկումը բարձրացնելու նպատակով մշակվել են ուղեցույցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետության և հասցեականության ապահովման նպատակով իրականացնում է զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամբողջական և մատչելի իրազեկում, հատկապես աշխատանք փնտրող անձանց և գործատուների շրջանում:

Մշակվել է երկու ուղեցույց, գործատուի համար՝ «Զբաղվածության պետական ծրագրերի և գործատուների մասնակցային հնարավորությունների վերաբերյալ» և աշխատանք փնտրողի համար՝ «Աշխատանք փնտրողների համար զբաղվածության պետական աջակցության հնարավորությունների մասին»:

Ուղեցույցները տեղադրված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքերում, հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝
· http://www.mlsa.am/up/gorcazurk-uxecujc-new.pdf

· http://www.mlsa.am/up/gorcatui-ughecujc1.pdf

· http://employment.am/uploades/ashxatanq%20pntrox-uxecujc.docx

· http://employment.am/uploades/gorcatui-ughecujc.docx

«Զբաղվածության պետական ծրագրերի և գործատուների մասնակցային հնարավորությունների վերաբերյալ» ուղեցույցում ներկայացված են՝
· զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում գործատուների իրավունքները և պարտավորությունները,
· զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամփոփ և սպառիչ տեղեկատվություն,
· Զբաղվածության պետական գործակալության հետ գործատուների փոխշահավետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի հայտարարագրում, համատեղ ծրագրերում ներգրավման համար հաշվառում, խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում և այլն,
· Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների (թվով 51 տարածքային կենտրոններ) տվյալներ՝ հասցե, հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստ,
· գործատուների հետ փոխշահավետ համագործակցությունը խթանելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

«Աշխատանք փնտրողների համար զբաղվածության պետական աջակցության հնարավորությունների մասին» ուղեցույցում ներկայացված են՝
· զբաղվածության պետական աջակցության շրջանակներում աշխատանք փնտրող անձանց՝ ըստ առանձին կարգավիճակների, իրավունքները և պարտավորությունները,
· զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամփոփ և սպառիչ տեղեկատվություն,
· զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու և համապատասխան աջակցություն ստանալու համար անհրաժեշտ քայլերը՝ մատչելի և ամփոփ նկարագրված,
· առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն,
· Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների տվյալները՝ հասցե, հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստ,
· Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառվելու և համապատասխան կարգավիճակ ստանալու և դրանից բխող հնարավորությունների մասին տեղեկատվություն,
· զբաղվածության պետական աջակցությամբ կայուն կամ ժամանակավոր զբաղվածությունը խթանելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Ուղեցույցների հասանելիության ապահովման նպատակով նախատեսվում է ուղեցույցների տպագրում և տարածում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս