Ալավերդիում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 29-ին, ժամը 17.32-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 8 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1940 թ. ծնված Ա. Զ.-ի դին:




Լրահոս