«Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային նոր գրասենյակում տեղի ունեցավ տարածքային կառույցի խորհրդի հերթական նիստ: Նշենք, որ գործունեության ակտիվացման և աշխատանքային ծավալների ավելացման հետևանքով «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակը տեղափոխվել է առավել հարմարավետ ու մեծ տարածք:
Խորհուրդը հաստատեց «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի առաջիկա եռամսյակի միջոցառումների ծրագիրը, ձևավորվեցին նոր հանձնաժողովներ՝ կանանց, երիտասարդության և գյուղատնտեսական հարցերով: Խորհրդի անդամներից ձևավորվեց նաև քարոզչական խումբ, որը պետք է Գյումրի քաղաքում և մոտակա բնակավայրերում ներկայացնի «Ալյանս» կուսակցության ծրագրերն ու անելիքները:
Քննարկվեցին նաև առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված նախապատրաստական հարցեր:
Լրատվական ծառայություն