Հանցավոր խմբի ֆինանսավորման աղբյուրը հայտնի է. նա ներգրավված է որպես մեղադրյալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով նախաքննության մանրամասներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը։ Նա մի շարք ուշագրավ մանրամասներ պատմեց` ներկայացնելով լուսանկարներ ապացույցների մասին:

Լուսանկարներից մեկում զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը միջոցառումներից մեկի ժամանակ կրել է եկեղեցական երգչախմբի մասնակցի հագուստ` չնկատվելու համար:

«Նախաքննական մարմնին հաջողվել է ձեռք բերել մի տեսագրություն, որտեղ ձայնագրված է Արթուր Վարդանյանը, ով ուղերձով դիմում է երկրի բնակչությանը, իբր արդեն հեղաշրջում իրականացնելուց հետո` ներկայացնելով իր ծրագրերը և կատարվածին մեկնաբանություններ տալով: Այս ուղերձը ծրագրված էր եթեր հեռարձակել Հ1-ը գրավելուց հետո»,- պատմեց նա:

Համբարձումյանը հավելեց, որ իրենց հայտնի է խմբի ֆինանսավորման աղբյուրը. ֆինանսավորողը ՀՀ-ում է, գործունեություն է ծավալում այստեղ։ Վերջինս գործում ներգրավված է որպես մեղադրյալ։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս