
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին խելացի և հոգեբանորեն կայուն անձնավորություն է անվանել: Ռոյսն ասել է դա այն հարցին ի պատասպան` Գյոտցեն կարո?ղ է մրցաշրջանի ավարտին վերադառնալ դորտմունդյան ակումբ:
«Պետք է այդ հարցը տալ անձամբ Մարիոյին և ակումբների ղեկավարությանը: Գյոտցեն այնքան խելացի է, որ կարող է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նա գիտի, թե իր համար որ որոշումը լավագույնը կլինի», – ասել է Ռոյսը:
Հավելենք, որ վերջին ժամանակներս գերմանական լրատվամիջոցները բարձրաձայնում էին ֆուտբոլիստի ապագայի հետ կապված հարցերտ: Անձամբ ֆուտբոլիստն ասել է, որ որոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել ապագա մարզիչ Կառլո Անչելոտիի հետ: