«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մախաչկալայի արվարձանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, փոխանցում է Reuters-ը:
Ահաբեկիչները պայթեցրել են ՆԳՆ ավտոշարասյունները:
Ծայրահեղականների պնդմամբ՝ պայթյունն իրականացրել են Դաղստանում իրենց բջիջները: Ավտոմեքենայում Կրասնոյարսկից ոստիկանության աշխատակիցներ են եղել: Ենթադրաբար, գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարքը:
Պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, երկուսը վիրավոր են: