Թուրքիայի տնտեսության նախարար Մուստաֆա Էլիթաշը հայտարարել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի կարգավորվեն ռուս-թուրքական հարաբերությունները: Ընդ որում, ռուսական կողմից դեռևս ոչ մի պատասխան գործողություն չենք տեսել: Թուրքիան կողմ է Ռուսաստանի հետ առևտրային կապերի զարգացմանը, երկու երկրների ժողովուրդների մերձեցմանը»,-ասել է նա:
Թուրքիայի տնտեսության նախարարը հայտարարել է նաև, որ ոչ մի խոչընդոտ չկա երկու երկրների միջև առևտրային կոնտակտների զարգացման համար:
«Ռուսաստանի հետ հարաբերություններն անկասկած կկարգավորվեն: Ռուսաստանը պետք է առաջ քայլ կատարի՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»,-հույս է հայտնել Էլիթաշը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռոսավիացիա»-ն նպատակահարմար չի համարում Թուրքիայի հետ ավիահաղորդակցության զարգացումը: