
Փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը ցանկանում է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով ահաբեկչի փաստաբանի հայտարարությանը:
Աբդեսլամն ավելի վաղ հրաժարվել էր համագործակցել Բելգիայի իշխանությունների հետ՝ պահանջելով արտահանձնել իրեն Ֆրանսիային:
Հիշեցնենք, որ Աբդեսլամին ձերբակալել էին Բրյուսելում մարտի 18-ին: Բելգիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ նա հավանաբար նոր հարձակումներ էր նախապատրաստում Բելգիայի տարածքում:
Աբդեսլամի ձերբակալությունից 4 օր անց Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյուններ տեղի ունեցան, ինչի արդյունքում զոհվեց 35 մարդ: