
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Մատյեն վնասվածք է ստացել Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական խաղում: Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստն այսօր վիրահատության է ենթարկվելու:
Նշվում է` հավանականություն կա, որ՝ Մատյեն բաց կթողնի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: Նախնական տեղեկություններ կան այն մասին, որ խաղացողի վերականգման ժամանակահատված է սահմանվել 3 ամիսը:
Հավելենք, որ Մատյեն Իսպանիայի ընթացիկ առաջնության 19 հանդիպումներում 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: