Հրազդանի քաղաքապետի թեկնածու Ա. Դանիելյանի առաջին հանդիպումը համայնքի բնակիչների հետ սկսվել է քաղաքի Կոճոռ թաղամասից:
Հրազդան քաղաքի հիմք հանդիսացող թաղամասում՝ դիմելով հրազդանցիներին Արամ Դանիելյանը նշել է, որ << Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասը մշտապես գտնվել է մեր ուշադրության կենտրոնում: Ես այս թաղամասին ու իր բնակիչներին միշտ վերաբերվել եմ մեծ հարգանքով: Ես 4 անգամ արժանացել եմ Ձեր վստահությանը, և հիմա էլ ակնկալում եմ վստահություն, որպեսզի կարողանանք ավարտին հասցնենք սկսած գործերը: Մեր քաղաքում շատ աշխատանքներ արվել են: Շատ աշխատանքներ էլ ունենք անելու և դա պետք է անենք բոլորով՝ մեր սիրելի հրազդանցիների հետ միասին>>:
Դիմելով հանդիպման մասնակիցներին արցախյան ազատամարտի մասնակից, <<Մարտական խաչ>> շքանշանի ասպետ Սամվել Օհանյանն ընդգծել է, որ Արամ Դանիելյանը մշտապես եղել և մնում է ինչպես բոլոր ազատամարտիկների, այնպես էլ բոլոր հրազդանցիների կողքին և այս պահին բոլորը միահամուռ կերպով կանգնելու են իրենց գործող քաղաքապետի կողքին:
Թաղամասի բնակիչները կարևորել են իրենց միահամուռ լինելը, հավաքվածներին հիշեցրել մինչև 2002 թվականի Հրազդանի շատ դրվագներ, անդրադարձել Կոճոռ թաղամասի՝ առանց լուսավորության և առանց ջրի կարգավիճակին ու ի լուր բոլորի բարձրաձայնել, որ այդ հիմնախնդիրներն այլևս չկան: Իսկ եղած հիմնախնդիրներներն էլ, ըստ թաղամասի, ամենալավը լուծելու է Արամ Դանիելյանը, որովհետև նրա սկսած գործերն արդեն ժողովուրդը տեսել, իսկ մյուսներն ընդամենը խոսում են:
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանն ամփոփելով Կոճոռ թաղամասի բնակիչների հետ հանդիպումը նշել է, << Մեր թիմն արդեն իսկ մշակել է քաղաքում առկա հիմնախնդիկրների լուծման նորովի ծրագրեր: Եթե փորձենք ամփոփել ասվածը, ապա սիրելի՛ հրազդանցիներ կստացվի այսպես, Հրազդանի կառուցման առաջին փուլը մենք ամփոփում ենք, սկսում ենք երկրորդ փուլը, որի իրագործումը տևելու է 4 տարի և Դուք արդեն իսկ տեսնելու եք մաքուր, բարեկարգ, լուսավոր ու կանաչապատ քաղաք>>:
Ա. Դանիելյանի ընտրական շտաբի
մամուլի ծառայություն