Ֆրանսիայի հավաքականի մեծ թվով երկրպագուներ չեն ցանկանում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմային տեսնել ազգային հավաքականում: Այդպիսին են հարցման արդյունքները, ըստ որոնց, Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների 73 տոկոսը չեն ցանկանում սկանդալային ֆուտբոլիստը վերադարձը:
28-ամյա Բենզեման վերջերս սկանդալի պատճառով հեռացվել էր հավաքականից, որը կապված էր Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ: Իսկ վերջերս էլ պարզ է դարձել, որ նա փողերի լվացման և անօրինական թմրաշրջանառության գործով որպես վկա է անցնում: