«Զինված խմբի» գործով 33 մեղադրյալներից մի քանիսի մասով գործը կանջատվի և կուղարկվի դատարան. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զինված խմբի գործով 33 մեղադրյալներից մի քանիսի մասով գործը կանջատվի և կուղարկվի դատարան։ Խոսքն այն անձանց մասին է, ովքեր զենք են տվել կամ վաճառել խմբին՝ չիմանալով նրանց գործունեության իրական նպատակների մասին։

Տեղեկությունը երեկ մեր զրույցում հաստատեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը՝ հավելելով. «Ովքեր զենքը տվել են, բայց զենքի օգտագործման, ինչպես նաև խմբի գործունեության իրական նպատակների մասին չեն իմացել, ներգրավված չեն կատարվելիք գործողություններին, այդ ժամանակ առաջանում է գործն անջատելու՝ նրանց արարքներն առանձին որակելու և առանձին գործով դատարան ուղարկելու խնդիր»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս