Ծիծաղի տոնը Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը 2016թ. Երգիծանքի և հումորի (Ծիծաղի) օրվան նվիրված հոբելյանական «Մեկից մեկ» տոնահանդեսը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության հետ համատեղ անցկացնում է  Արցախում: Ապրիլի 1-ին «Ծիծաղը կփրկի աշխարհը» խորագրի շրջանակներում երգիծանքի և էստրադայի վարպետները, ծաղրածուն, տիկնիկային թատրոնի արտիստները, մնջախաղացներն ու պարային խումբը հանդես կգան  ԼՂՀ-ում` ուրախություն ու ժպիտ պարգևելով  մեր հայրենակիցներին:

Տոնակատարությունն անցկացվում է ՀՀ Նախագահի օժանդակությամբ:

Տոնական ծրագրում նախատեսվում է.

•Ծիծաղաշարժ լուսանկարների ցուցահանդես
•ՀՀ վաստակավոր նկարիչ , ծաղրանկարիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Աբրոյանի անհատական  ցուցահանդեսը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում
•Տիկնիկային ցերեկային ներկայացում փոքրիկների համար
•Համերգ–հանդիպում Ստեփանակերտի մանկատանը և մեծահասակների տուն-ինտերնատում
•Համերգային ծրագիր ԼՂՀ ՊՆ  զորամասում
•«Սամվել Բաղդասարյան ընկերություն»-ը կներկայացնի  «Մեկից Մեկ» ապրիլմեկյան  համերգային երեկո` ԼՂՀ  Մարտունի քաղաքի մշակույթի  պալատում:

Հարգանքով` «Սամվել Բաղդասարյան ընկերություն»




Լրահոս